Երգի Բառերը՝

Հայկական ժողովրդական երգեր - Երգի Բառերը՝

Մեսրոպ Մաշտոց աղոթեց
Աստված մեզ տառեր տվեց,
Տառեր,որ կարդանք, գրենք
Հայոց լեզուն սովորենք:

Մեսրոպ Մաշտոց աշխատեց,
Այբուբենը հորինեց,
Երեսուն վեց գոհարներ 
Հայոց լեզվին նվիրեց:

Մեսրոպ Մաշտոց աղոթեց,
Սուրբ տեսիլքը հայտնվեց,
Գրի առավ լույս տառեր
Երկաթագիր աստղիկներ:

Մեսրոպ Մաշտոց թարգմանեց
Սուրբ Գիրքը հայոց լեզվով,
Որ մենք կարդանք հայ գրով
Աստծո խոսքը հավատով:

Теги: