Անդրանիկ փաշան
Հայկական ժողովրդական երգեր - Անդրանիկ փաշան
Անդրանիկ փաշան ֆիդայիներով
Զինված, պատրաստված մոսին զենքերով,
Անցավ սար ու ձոր, յուր տասնյակներով՝
Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:
Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
Կռվում քաջաբար, խրոխտ երգերով,
Վրեժ առ վրեժ Հրայր հիշելով:
Առավոտ կանուխ, երբ որ արթնացան՝
Չորս հազար զորքով պաշարված տեսան,
Նրանց դեմ երեսուն քաջերով միայն,
Արձակ-համարձակ կռվել ըսկսան:
Դուշման սարսափած, զիլ փախուստ տված,
Բազում զոհեր տված և շատ հրացան,
«Շուտ արե՛ք», - ասին, - մարդիկ հասան,
Գևորգն ալ նրա հետ, Անդրանիկ փաշան:
Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին,
Նորեն վանեցին դաժան թշնամուն,
Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը,
Քաջ Անդրանիկին տվեցին ողջույն:
Исполнитель:
Язык:
Жанр:
Чувства:
Источник:
Источник фото: